Բրյուսելում կատարված ահաբեկչական հարձակումներից հետո ուլտրաաջ ակտիվիստները գիշերը Իսպանիայի մայրաքաղաքի ամենամեծ մզկիթի վրա ազդանշանային հրթիռներ են նետել, հայտնել է Europa Press–ը:
Գործակալության տվյալներով, ակցիան ուղղված էր «արմատական իսլամիզմի դեմ»: Բացի դրանից մզկիթի մոտ ակտիվիստները պաստառ էին փակցրել «Այսօր Բրյուսելը, վաղը Մադրի՞դը»: Իսպանիայի մայրաքաղաքի քաղաքապետարանն անհապաղ արձագանքել է միջադեպին: Քաղաքային իշխանությունները քննադատել են նման ակցիաները: «Մենք համատեղ պետք է պայքարենք ահաբեկչության դեմ»: Քաղաքապետարանում համարում են, որ բոլոր կրոնների ներկայացուցիչների «համատեղ գոյակցումն է» քաղաքի անվտանգության բանալին:





























