Բրյուսելի օդանավակայանը, որտեղ նախօրեին երկու պայթյուն էր տեղի ունեցել, փակ կլինի մինչեւ  մարտի  24-ը, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Ինչպես հաղորդվել է, Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչական գործողությունների ենթադրյալ կատարողները կարող էին դետոնատորները թաքցրած լինել ձեռնոցներում: Բելգիայի պաշտպանության նախարարությունում աղբյուրի տվյալների համաձայն, անվտանգության տեսախցիկների նկարահանած լուսանկարներում երեւում է, որ ենթադրյալ երկու հանցագործը մեկական ձեռնոց էին կրում: Դրանց տակ կարող էին թաքցված լինել  դետոնատորները: 

Մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում երեք պայթյուն է տեղի ունեցել: Ճգնաժամային կենտրոնից ճշտել են զոհվածների թիվը եւ հայտնել, որ մայրաքաղաքում պայթյունների հետեւանքով   31 մարդ է զոհվել, 250-ը վիրավորվել է: