Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունները բացահայտեցին Եվրոպայի խոցելիությունը ու միջազգային փոխգործակցության կարեւորությունը: Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալթեր Շտայնմայերի հետ հանդիպման ըթնացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Անկասկած, սա մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, բարբարոսական ահաբեկչական գործողություն, որը ցույց է տալիս, թե որքանով խոցելի է դարձել Եվրոպան ու ինչ անհրաժեշտ է փոխըմբռնումը Եվրոպայի զանազան պետությունների ու առհասարակ բոլոր պատասխանատու պետությունների միջեւ, որպեսզի կանխենք նմանատիպ ահաբեկչական գործողությունները ու պայքարենք այն չարիքի՝ միջազգային ահաբեկչության դեմ»,- հայտարարել է Մեդվեդեւը:
Բացի դրանից, նա նշել է, որ Բրյուսելում կատարված ահաբեկչական հարձակումները ազդելու են ԵՄ քաղաքականության վրա: Վարչապետը շեշտել է, որ Ռուսաստանն էլ իր հերթին նկատի կունենա այդ իրադարձություններն իր արտաքին քաղաքականության մեջ:




























