Երեքշաբթի տեղի ունեցած ահաբեկչական գործողության եւս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել Բրյուսելի օդանավակայանում: Այդ մասին հայտնում է   Belga գործակալությունը` վկայակոչելով աղբյուրին: 

Երեքշաբթի առավոտյան բելգիական մայրաքաղաքում ահաբեկչական գործողությունների շարք է տեղի ունեցել: Երկու պայթյուն որոտացել է Բրյուսելի օդանավակայանում,  մեկը` մետրոյում: 

Բելգիայի դաշնային դատախազ Ֆրեդերիկ Վան Լյովը օրվա ընթացքում հայտնել էր, որ Բրյուսելում ահաբեկչական գործողությունների հետեւանքով   31 մարդ է զոհվել ,  270-ը վնասվածք է ստացել: Միաժամանակ նա նշել էր, որ այդ տվյալները վերջնական չեն, որովհետեւ    «առայժմ հնարավոր չէ պարզել զոհվածների ճշգրիտ թիվը»: