Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ ուշադրություն կհատկացվի Բելգիայում ահաբեկչական գործողություններին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Մեր հանդիպումը տեղի է ունենում Բելգիայում սարսափելի, ողբերգական իրադարձությունների ֆոնին եւ անկասկած մենք ստիպված կլինենք այսօրվա մեր զրույցի ընթացքում անհրաժեշտ ուշադրություն հատկացնել դրան», — ասել է նա:
Շթայնմայերն իր հերթին ընդգծել է, որ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ցույց են տվել ահաբեկչության հետ պայքարում ջանքերի միավորման անհրաժեշտությունը:




























