Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչական գործողությունները, հավանաբար, ուղղված էին ԱՄՆ-ի նպատակների դեմ, քանի որ ահաբեկիչները պայթյուններն իրականացրել են ամերիկյան ավիաընկերությունների գրանցման կետերի մոտ: Ըստ Reuters-ի, այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերի հանձնաժողովի նախագահ Դեւին Նունեսը:

«Ելնելով այն տվյալներից, որ ես ստացել եմ, պայթյունները տեղի են ունեցել ամերիկյան ավիաընկերությունների գրանցման կետերի մոտ»,- Նունեսի խոսքերն է մջբերում Gazeta-ն:

Մարտի 22-ին Բրյուսելում պայթյուններ էին իրականացվել օդանավակայանում եւ մետրոյի կայարաններից մեկում: Որոշ տվյալներով, ահաբեկչությունների հետեւանքով 32 մարդ է զոհվել, 270-ը՝ վիրավորվել: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: