Բրյուսելի օդանավակայանում իրեն պայթեցրած Նաջիմ Լահրաուիի ավագ եղբայրը հայտնի մարզիկ է, գրում է Daily Mail-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ 29-ամյա Մուրադ Լահրաուին զբաղվում է թեքվանդոյով եւ հաջողությամբ ներկայացնում է Բելգիան միջազգային մրցույթներում։ 2015-ին նա արծաթե մեդալ էր նվաճել Հարավային Կորեայում աշխարհի առաջնության ժամանակ։

Ընտանիքը խզել էր կապերը Նաջիմի հետ, երբ  նրա մոտ մոլեռանդ համոզմունքներ էին ի հայտ եկել։

«Մենք նրա մասին երեք տարի է՝ ոչինչ չենք լսել»,- ասել է ենթադրյալ ահաբեկչի հայրը։

Նա նաեւ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ կրտսեր որդու ահաբեկչական գործունեությունը կխանգարի Մուրադի կարիերային։

Հաղորդվում է, որ Լահրաուին մարոկկացի է։