Բելգիայի ոստիկանությունը որոնում է մահապարտ եղբայրներ Խալիդ եւ Իբրահիմ Ալ Բաքրաուիների եւս մեկ համախոհի։ Անհայտ տղամարդուն Խալիդի հետ ֆիքսել էին տեսախցիկները, նախքան Խալիդը «Մալբեկի» մետրոյի կայարանում պայթյուն կիրականացներ, հայտնում է RTBF-ն։
«Կադրերում այդ նոր կասկածյալը մեծ պայուսակ է տանում։ Նրա ինքնությունը հայտնի չէ։ Անհայտ է նաեւ, թե արդյոք նա ողջ է։ Ամեն դեպքում նրան ակտիվորեն որոնում են քննիչները։ Սա նշանակում է, որ հետախուզման մեջ է մնում առնվազն 2 մարդ»,- ասել է RTBF-ի հաղորդավարը։
Որոնվողը այն երեք անձանցից մեկն է, որոնց ֆիքսել էին Բրյուսելի օդանավակայանի տեսախցիկները։ Կադրերում նա կրում է գլխարկ, ակնոց եւ բաց գույնի բաճկոն։





























