Բրյուսելում մարտի 24-ին խոշորամասշտաբ հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում 6 մարդ է կալանավորվել։
Հատուկ գործողություններն իրականացվել են Ժետտե եւ Սկարբեկ թաղամասերում։ Ձերբակալված անձանց հետագա կալանքի տակ պահելու մասին որոշումը կկայացվի մարտի 25-ին, հայտնում է Libre Belgique-ը։
Նրանցից երեքին ձերբակալել են Բրյուսելի կենտրոնում՝ Դաշնային դատախազության շենքի մոտ գտնվող տարածքում, եւս երկուսին՝ Ժետտե թաղամասում։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչություններ էին տեղի ունեցել։ Զավենտեմ օդանավակայանում պայթուցիկ սարքը գործի էր դրել Իբրահիմ Բաքրաուին, իսկ մետրոյի Մելբեկ կայարանում՝ նրա եղբայր Խալիդը։ Պայթյուններից զոհվել է 31 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավերվել։ Բելգիայում եռօրյա սուգ է։





























