Դեռեւս մինչեւ Բելգիայի մայրաքաղաքում հարձակումներ իրականացնելը Խալիդ եւ Իբրահիմ Բաքրաուիները ԱՄՆ իշխանությունների կողմից ընդգրկվել էին ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ցուցակում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրները։
Հաղորդվում է, որ ԱՄՆ իշխանություններին հայտնի է նաեւ եղբայրների ենթադրյալ համախոհի ինքնությունը, որը նույնպես եղել է սեւ ցուցակում։
Խոսքը տղամարդու մասին է, որին Բրյուսելի մետրոյում պայթյուններ իրականացնելու առաջ նկատել էին Խալիդ Բաքրաուիի հետ։ Հիմա նա հետախուզվում է։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչություններ էին տեղի ունեցել։ Զավենտեմ օդանավակայանում պայթուցիկ սարքը գործի էր դրել Իբրահիմ Բաքրաուին, իսկ մետրոյի Մելբեկ կայարանում՝ նրա եղբայր Խալիդը։ Պայթյուններից զոհվել է 31 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավերվել։ Բելգիայում եռօրյա սուգ է։





























