«Պարզվում է՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս Ռուսաստան էր մեկնել ոչ թե քաղաքական կամ այլ հասարակական հնչեղություն ունեցող հարցի կապակցությամբ, այլ՝ ուտուշ-խմուշի մասնակցելու համար»,-գրում է «Ժամանակ»-ը: Ըստ թերթի, անցած շաբաթ օրը տեղի է ունեցել ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանի՝ Կալուգայի Սամոյի դստեր հարսանիքը, որին մասնակցելու նպատակով էլ Քոչարյանը մեկնել էր Ռուսաստան: «Սակայն Հայաստանից Կալուգայի Սամոյի աղջկա հարսանիքին միայն Քոչարյանը չէ, որ մասնակցել է. շաբաթ օրը Հայաստանից Ռուսաստան է մեկնել մի ինքնաթիռ ժողովուրդ, որոնց թվում են եղել նաեւ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, ով, ի դեպ, նաեւ քավորական հարաբերություններր ունի Կարապետյանների հետ, ինչպես նաեւ իշխանական մի ամբողջ ծաղկաբույլ: Ամենաուշագրավն այն է, որ իշխանական ծաղկաբույլը Ռուսաստան է մեկնել նախագահական ինքնաթիռով, որը փոխվել էր նախագահական վերջին ընտրություններից առաջ»,-տեղեկացնում է «Ժամանակ»-ը: