Բելգիայում երեք անձ է ձերբակալվել Բրյուսելի երեք շրջաններում խուզարկությունների շրջանակում, որոնք իրականացվել են Ֆրանսիայում ենթադրյալ ահաբեկիչ Ռեդա Կրիկեի կալանավորման գործի հետ կապված: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հաղորդել է Բելգիայի դաշնային դատախազությունը:
«Խուզարկություններ են անցկացվել Ֆոր շրջանի Բելգրադի փողոցում, որտեղ Թավֆիկ Ա. անունով անձ է ձերբակալվել (նա ոտքից վիրավորվել է), Սեն Ժիլ շրջանի Մերոդ փողոցում, որտեղ ձերբակալվել է Սալահ Ա.-ն: Ավելի ուշ երրորդ անձը ձերբակալվել է Ռոժիե պողոտայում: Նա ոտքից թեթեւ վիրավոր է»,- ասված է հաղորդագրությունում:
Հինգշաբթի ֆրանսիական ոստիկանությունը Փարիզում ձերբակալել էր Ռեդա Կրիկե անունով 34-ամյա ֆրանսիացու, որն ավելի վաղ Բելգիայում դատապարտվել էր՝ 2015 թվականի նոյեմբերին Փարիզում ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդի հետ ահաբեկիչների հետ կապի համար: Փարիզի Արժենտեյ արվարձանում գտնվող նրա տան խուզարկության ժամանակ մի քանի Կալաշնիկով տեսակի ավտոմատ է հայտնաբերվել, ինչպես նաեւ մի քանի կիլոգրամ պայթուցիկ:





























