Բրյուսելի օդանավակայանում իրեն պայթեցրած մահապարտ-ահաբեկիչը Նաջիմ Լաաքրուին էր, որին կասկածում են նաեւ անցյալ տարվա նոյեմբերին Փարիզի Bataclan ակումբում ահաբեկչական հարձակմանը մասնակցելու մեջ: Նրա ինքնությունը հաստատել է Բելգիայի դաշնային դատախազությունը:

Ըստ ՌԲԿ-ի, Լաաքրուին Բրյուսելի օդանավակայանում իրեն պայթեցրել է Բրահիմ ալ-Բաքրաուիի հետ: Երրորդ ահաբեկիչը նախկինի պես հետախուզվում է: Այս մասին գրում է Le Figaro-ն:

Այն մասին, որ հենց Լաաքրուին են ճանաչել որպես Բրյուսելի օդանավակայանում պայթյունն իրականացրած ահաբեկիչներից մեկը, հաղորդել է CBS News-ը: Բելգիական ոստիկանության աղբյուրը հեռուստաալիքին տեղեկացրել է, որ օդանավակայանում իրականացված պայթյունի վայրում հայտնաբերել են Լաաքրուիի ԴՆԹ-ն: