Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության 19-րդ տարելիցին Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի է ունեցել գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչի օծման արարողությունը:

Եկեղեցին կառուցվել է 1886թ. հայտնի գեներալ Միքայել Թարիելովիչ Լորիս-Մելիքովի մոր` Կատարինա Հովհաննիսյան Լորիս-Մելիքյանի բարերարությամբ: Այժմ ընթացքի մեջ են եկեղեցու վերանորոգչական եւ կահավորման աշխատանքները, որը հանձն է առել ամերիկահայ բարերար Ջորջ Գաբրիել Օմարթյանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Գուգարաց թեմի դիվանից, սեպտեմբերի 21-ին, Թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը իր գնահատանքի խոսքն է հղել բարերարին, ապա ներկաներին մանրամասն մեկնաբանել օրվա խորհուրդը: Արարողությանը ներկա են եղել գյուղապետը, գյուղի դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմը, աշակերտներ, հավատացյալներ նաեւ հյուրեր արտերկրից: