Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների գագաթաժողովի աշխատանքների ընթացքում, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նախատեսում է հանդիպել իր հայ գործընկերոջ հետ:
Թուրքական Turkishny կայքէջի փոխանցմամբ` հայ-թուրքական արձանագրությունների սառեցումից հետո, շարունակվում են լարված մնալ հայ-թուրքական հարաբերությունները`լրիվ ստվերում թողնելով արձանագրությունները:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի ծրագրում հանդիպում նախատեսված չէ Հայաստանի ԱԳ նախարարի հետ, սակայն Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները նշում են, թե Դավութօղլուն, հնարավոր է Էդվարդ Նալբանդյանի հետ «ոտքի վրա» հանդիպում անցկացնի:





























