Բելգիայի Շարլերուա քաղաքում սպանել են ԱԷԿ –ի անվտանգության աշխատակցին, գրում է Derniere Heure–ը:

 Բացի դրանից նշում են, որ պահակից նաեւ գողացել են նրա անցաթուղթը:

«Պահակին սպանել են հինգշաբթի երեկոյան, երբ նա զբոսնում էր շան հետ: Նրա անցաթուղթը գողացել են»,- գրումէ պարբերականը:

Նշում են, որ ոստիկանությունից հաստատել են այս տեղեկությունը:

Ավելի վաղ հայտնել էին, որ բելգիացի ահաբեկիչների հիմնական թիրախը պետք է դառնային ատոմային էլեկտրակայանները, այլ ոչ թե հասարակական տարնսպորտը:

Մարտի 22-ին Բրյուսելում երեք պայթյուն է եղել՝ երկուսը օդանավակայանում ու մեկը՝ մետրոյում: Զոհվել է ավելի քան 30, վիրավորվել ավելի քան 300 մարդ: