Դատարանի որոշումը չկատարելու մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացին Կիրովի շրջանային դատարանի որոշմամբ (ք.Ուֆա) երկու ամսով կալանավորվել է։
Քաղաքացի Գ.-ն առեւտրային կազմակերպության ղեկավար է։ Դատարանն այդ կազմակերպության զբաղեցրած հողատարածքը առեւտրային տաղավարներից ազատելու որոշում է կայացրել, սակայն քաղաքացի Գ.-ն հրաժարվել է կատարել դատարանի որոշումը։
Ավելի վաղ, կասկածյալը խնդիրներ էր ունեցել օրենքի հետ. քաղաքացի Գ.-ի դեմ քրեկան գործ էին հարուցել Հայաստանի իրավապահ մարմինները։ Գտնվելով Ռուսաստանում՝ նա շարունակում էր հետախուզման մեջ մնալ։





























