Ամերիկյան Վերմոնթ նահանգից սենատոր Բերնի Սանդերսը Հիլարի Քլինթոնին հաղթել է Վաշինգտոնում եւ Ալյասկայում անցկացված փրայմերիզում: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Դեռեւս ավելի շատ պատվիրակների ձայներ է ստացել Քլինթոնը, սակայն Վաշինգտոնում հաղթանակը շատ կարեւոր էր. այս նահանգը 101 պատվիրակ է առաջադրում: Սանդերսը հաղթել է ձայների հսկայական տարբերությամբ՝ 72%-ով:
Նախկինում Սանդերսը հաղթել էր Այդահո եւ Յուտա նահանգներում:
Քլինթոնը ստացել է հարավային նահանգների պատվիրակների զգալի մասի ձայները: Հիմա, ըստ Սանդերսի, ԱՄՆ-ի քարտեզի մնացյալ հատվածն իրեն ավելի շատ հնարավորություններ է ընձեռում, հիմնականում՝ երիտասարդության ձայների շնորհիվ:





























