Ձեռներեց Վահան Սարգսյանն իրավունք է ստացել վերականգնել առեւտրի տաղավարը, որը քանդվել է Մոսկվայի բարեկարգման արշավի շրջանակում: Ավելին, նրան նաեւ փոխհատուցում կվճարեն:
Դատարանում հաղթանակն ապահովել է Սմոլենսկից իրավաբան Հակոբ Աբգարյանը:
Ավգարյանը Սմոլենսկում առեւտրականների շահերի պաշտպանության փորձ ունի, երբ Մոսկվայի քաղաքապետարանի որոշումից 1-2 առաջ Սմոլենսկի իշխանությունները որոշեցին քանդել առեւտրի տաղավարները: Հայ փաստաբանի շահած գործերն աննախադեպ էին ռուսական պրակտիկայում:




























