Սիրիական բանակային ստորաբաժանումներն ու ժողովրդական աշխարհազորային ջոկատներն ամբողջությամբ ազատագրել են Թադմորն ու հետապնդում են քաղաքից փախչող ԻԼԻՊ-ի զինյալներին: Այս մասին հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Սակրավորները սկսել են ազատագրված տարածքները մաքրել զինյալների տեղադրած պայթուցիկներից եւ ականներից:

Սիրիայի ՌՕՈՒ-ն ու Ռուսաստանի ՕՏՈՒ-ն մարտական թռիչքներ են իրականացնում ԻԼԻՊ-ի փախչող զինյալների դեմ՝ Թադմոր-Աս Սուհնա, Թադմոր Ալ Մահաթթա-3, Թադմոր-Թվիբան եւ Թադմոր-Ար Ռասաֆա ուղղություններով: