Ղազախական Bek Air ավիաընկերության օդանավն Աստանայում «փորի վրա» վայրէջք է կատարել: Ականատեսները տեսագրել են պատահարը եւ հրապարակել համացանցում:

Ինքնաթիռը բախվել է թռիչքուղուն, այնուհետեւ մի քանի մետր առաջ գնացել: Օդանավի պոչի հատվածից սկսել է ծուխ բարձրանալ:

Ներքին չվերթ իրականացնող օդանավի 120 ուղեւորներից ոչ ոք չի տուժել: