Պակիստանյան Լահորում քաղաքային զբոսայգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 50 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Պայթյունը տեղի է ունեցել Գուլշան է-Իքբալ զբոսայգում, որտեղ մարտի 27-ի երեկոյան մեծ թվով քաղաքացիներ են հավաքված եղել:

Ոստիկանության հաղորդմամբ, պայթյունն իրականացրել է մահապարտը: Առայժմ որեւէ խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

Լուրերի համաձայն, ահաբեկչությունն ուղղված է եղել քրիստոնյաների դեմ, որոնք Զատկի տոնի առիթով հավաքվել էին զբոսայգում:

Բոլոր խոշոր հիվանդանոցներն արտակարգ ռեժիմով տուժածների են ընդունում: