Ղազախստանի Ներդրումների եւ զարգացման նախարարության քաղաքավիացիայի հանձնաժողովը Bek Air ավիաընկերությանը ժամանակավորապես արգելել է շահագործել Fokker 100 օդանավերը: Այս մասին ասված է գերատեսչության կայքում:

«Քաղաքավիացիայի հանձնաժողովը Bek Air ավիաընկերությանը ցուցումներ է ուղարկել ագրեգատների, շասիի առաջնային ու հենքաին հենակների, շասիի բացման եւ հավաքման համակարգերի մեկանգամյա տեխնիկական ստուգումներ կազմակերպելու կապակցությամբ: Միաժամանակ հանձնաժողովը ցուցումներ է տվել թույլ չտալ Fokker 100 օդանավերի շահագործումը առանց վերոնշյալ տեխնիկական արձանագրության»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Աստանայի օդանավակայանում վթարային վայրէջք էր կատարել  Bek Air ավիաընկերության Fokker 100 օդանավը: Միջադեպի պատճառը, նախնական վարկածի համաձայն, շասիի անսարքությունն է եղել: