Ժնեւում կայանալիք` Սիրիայից փախստականների աջակցությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 29-ին կմեկնի Շվեյցարիա։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 30-ին Էդվարդ Նալբանդյանը կուղեւորվի Վաշինգթոն՝ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով։





























