Երկուշաբթի Քաբուլում հրթիռ է ընկել Աֆղանստանի խորհրդարանի նոր շենքի վրա, հայտնում է Khaama Press գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ անվտանգության աշխատակիցները մտնում էին շենք՝ խորհրդարանականներին նախազգուշացնելու համար:

Քաբուլից Sputnik գործակալության աղբյուրը հայտնել է,ո ր խորհրդարանի վրա առնվազն չորս լիցք է արձակվել: «Աֆղանստանի խորհրդարանը հրթիռակոծման է ենթարկվել: Առնվազն չորս հրթիռ է ընկել շենքի վրա»,- հայտնել է աղբյուրը, որը հարձակման պահին շենքում էր գտնվում:

Թե որ կողմից է եղել հրթիռակոծությունը, անհայտ է: Զոհերի ու վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան:

Շենքը կառուցել էին Հնդկաստանի իշխանությունները: