Ռուս զբոսաշրջիկները Թուրքիայի փոխարեն ընտրում են Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանի հետ, հայտնում է «Կոմերսանտը»՝վկայակոչելով շուկայի մասնակիցներին: Տուրօպերատորները ու ճամփորդությունների ինքնուրույն ծրագրման համակարգերը արձանագրել են դեպի այդ երկրներ ուղեւորությունների թվի առնվազն 50 տոկոսի աճ: Նշում են նաեւ, որ Աբխազիայի նկատմամբ հետաքրքրությունը պահանջարկի տեսակետից համադրելի է դարձել Կրասնոդարի երկրամասի հետ:

Ընկերության գնահատականով այս ամռանը Ռուսաստանից Վրաստան է մեկնելու 200-300 հազար զբոսաշրջիկ:

Ինչ վերաբերումէ Աբխազիային, ապա այս ամռանը այն ծրագրում են այցելել մոտավորապես 1.5 մլն ռուսաստանցիներ ( 20 տոկոսով շատ անցած տարվա համեմատ):

«Ինտուրիստ» ընկերության վաճառքի գծով տնօրեն Սերգեյ Տոլչինն էլ նկատել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ուղղությամբ պահանջարկը եռակի աճել է, բայց շուկայի համար էական ծավալների դեռ չի հասել:

DaTravel.com -ի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Շեւցովն էլ իր հերթին հայտնել է, որ հունվարից ապրիլ ժամանակահատվածում Բաքվի ու Թբիլիսիի ուղղությամբ վաճառված տոմսերի քանակը եռակի շատ է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

«Սվյազնոյ Թրեվել» ընկերության տնօրեն Ալեքսեյ Դորոշն էլ պահանջարկի տեսակետից առանձնացրել է Բաթումին, որի ուղղությամբ նախապես պատվիրված տոմսերի քանակը 3.2 անգամ աճել են 2015-ի համեմատ:

Դորոշը նկատել է որ այս երեւույթը բացատրվում է նրանով, որ Թուրքիան հիմա փակ է, ու ռուսաստանցիները նրան փոխարինող են փնտրում: Նրա խոսքով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար երկրորդ սրընթաց աճող ուղղությունը Հայաստանն է: