Ամերիկյան եւ իրանցի դիվանագետները փորձում են ոչ պաշտոնական կապեր հաստատել երկու պետությունների միջեւ: Այդ մասին հայտնում է իսրայելական Haaretz պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Թերթի տվյալներով, երկու պետությունների ներկայացուցիչները գաղտնի հանդիպում են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Թերթը նշում է, որ բանակցությունների արդյունքն արդեն դարձել է ամերիկուհի Սառա Շուրդի ազատ արձակումը, ում ձերբակալել էին Իրանում:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն արդեն արգելել է Իրանին C-300 համալիրների վաճառքը նաեւ իրանցի որոշ պաշտոնյաների մուտքը Ռուսաստան:




























