Արաբական Միացյալ Էմիրությունների Աջման քաղաքում մարտի 28-ին երկու բարձրահարկ շենքեր են այրվել, հաղորդում է Gulf News-ը:

Ajman One բնակելի համալիրում հրդեհի մասին տեղեկատվությունը ստացվել է տեղի ժամանակով 21.45-ի սահմաններում: Բնակիչներին շտապ տարհանել են, դեպքի վայր են ժամանել քաղաքացիական պաշտպանության ուժերը, հրշեջներ, փրկարարների եւ «շտապօգնության» բրիգադներ: Փրկարարները ուղղաթիռով վերեւից հետեւում են կրակի տարածմանը:

Զոհերի եւ տուժածների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում: Հարակից փողոցների երթեւեկությունը դադարեցվել է, որի հետեւանքով Աջմանում եւ մոտակա Շարժա քաղաքում հսկայական խցանումներ են առաջացել: