Առնվազն մեկ մարդ է զոհվել, ինն էլ վիրավորվել երեքշաբթի առավոտյան Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում պայթյունի հետեւանքով, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Ոստիկանությունից հայտնել են, որ պայթյունը որոտացել է Բաբ Շարջի բիզնես կենտրոնում,  որտեղ այդ պահին մի խումբ աշխատողներ կային, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»

Պայթյունի պատճառը պարզում են: