Սիրիայի Պալմիրա քաղաքում, նախքան դրա ազատագրումը, ԻՊ ահաբեկչական խմբավորումը ստրկավաճառությամբ էր զբաղում, հայտնում է Mirror-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ այդ փաստը հաստատում են փաստաթղթերը, որոնք ծայրահեղականները թողել են հնագույն քաղաքը լքելիս: 2015թ. հունիսին բոլոր ահաբեկիչները ծանուցում էին ստացել, որում ասվում էր. «Նրանք, ովքեր ստրկուհի են ուզում գնել, պետք է գան գլխավոր գրասենյակ»:
«Իսլամը տարածող մեր եղբայրները պետք է գրանցվեն գումարտակի էմիրի մոտ: Նա, ով հրամանը չստորագրի, իրավունք չի ունենա հայտնվել ստրուկների շուկայում: Գների մասին տեղեկությունը կտրամադրվի փակ ծրարներով վաճառքի ժամանակ»,- ասված է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ մարտի 27-ին Սիրիայի կառավարական բանակն ԻՊ գրոհայիններից ազատագրել էր Պալմիրա քաղաքը:





























