Զավեշտալի դրվագ է եղել ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության Բ խմբի մրցաշարում` «Սանտո Անդրե» եւ «Պորտուգեզա» թիմերի խաղում: 24-րդ րոպեին «Սանտո Անդրեի» խաղացող Վոկտոր Ուգոն` փորձելով սեփական տուգանային հրապարակում շրջանցել մրցակցին, անհաջող ընկել է գնդակի վրա, որից հետո գնդակը հայտնվել է դարպասում: Կրկնապատկերը ցույց է տալիս, որը ինքնագոլը հետույքով է ստացվել:




























