Իգոր Պուտինը՝ Ռուսաստանի վարչապետի զարմիկը, դարձել է Մաստեր-Բանկի փոխնախագահ։ Նա ընդգրկվել է Ռուսաստանի 100 խոշոր վարկային կազմակերպությունների կառավարման կազմի մեջ։
«Կոմերսանտ» պարբերականի հաղորդմամբ, Իգոր Պուտինն իր պարտականությունների կատարմանն անցել է դեռեւս սեպտեմբերի 20-ից։ Նա պետք է զբաղվի բանկի ռազմավարության իրականացմամբ, որը կօգնի բանկին ընդգրկվել Ռուսաստանի բանկերի Թոփ-100-ի մեջ։
Պարբերականը գրում է, որ Պուտինը բանկային ոլորտում մեծ փորձ չունի, սակայն բարեկամական կապերը պետք է ավելացնեն Մաստեր-բանկի ադմինիստրատիվ ռեսուրսը։ Ռուսաստանում լայնորեն տարածված է բաձրաստիճան պաշտոնյայի բարեկամին խոշոր բանկերում բարձր պաշտոնին նշանակելը։ Ըդն որում, նույնիսկ անհրաժեշտ չէ կատարել որեւէ իրական աշխատանք։
Իգոր Պուտինն ավարտել է Մոսկվայի էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտը։




























