Ադրբեջանում վթարի է ենթարկվել զինվորական բեռնատարը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցները, պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին ժամը 14:30-ին Սումգայիթ-Խըզը մայրուղու վրա:

Վթարի հետեւանքով N զորամասին պատկանող բեռնատարը շուռ է եկել, մեկ զինվոր զոհվել է, երկուսը` վիրավորվել են: