Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին, համատեղության կարգով, Սերբիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Աթենք):
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի նույն օրվա այլ հրամանագրերով Ճապոնիայում եւ Նիդերլանդների Թագավորությունում ստեղծվել են Հայաստանի դեսպանություններ /նստավայրերը` Տոկիո եւ Հաագա/:





























