Մոսկվայում անցկացվող գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունում թիմային առաջին տեղն ապահովեց Ռուսաստանի հավաքականը` օլիմպիական չեմպիոններ Եվգենիա Կանաեւա, Դարյա Կոնդակովա, Դարյա Դմիտրիեւա, Յանա Լուկոնինա կազմով: Չորս վարժություններում ռուսները վաստակեցին 284,925 միավոր: Արածթե մեդալը նվաճեց Բելառուսի թիմը, երրորդ տեղում ադրբեջանցիներն են:
Նշենք, որ Ադրբեջանի առաջին տիկինն այս մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահն է եւ մարզաձեւի մեծ հովանավոր: Նրա նախաձեռնությամբ, Բաքվում մշտապես անցկացվում են գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցումներ: Բաքում եղել է նաեւ աշխարհի առաջնության մրցատեղի:




























