Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը հոկտեմբերի 10-ին ավարտում է իր առաքելությունը եւ լքելու է մեր երկիրը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից:
Միեւնույն ժամանակ Ֆրանսիայի դեսպանատանը չհաստատեցին այն տեղեկությունը, թե Սմեսովը կարող է զբաղեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի տեղը՝ նկատելով, թե նոր միջնորդի նշանակման լուրը անպայման հայտնի կդառնա հանրությանը:




























