Սեպտեմբերի 23-ին  Great Valley ընկերությունը` հայկական կոնյակի հիմնական արտադրողներից մեկը, պայմանագիր է ստորագրել Whitehall ընկերությունների խմբի հետ, որը դարձել է իր հայաստանյան գործընկերոջ արտադրանքի բացառիկ ներմուծողը եւ դիստրիբյուտորը:

Whitehall-ի 2011թ. ծրագրում է հասնել Great Valley-ի կոնյակների իրացմանը 2,1 մլն շիշ (1,5 մլն լիտր) չափով, ինչը համապատասխանում է հայկական կոնյակի ռուսական շուկայի 10 տոկոսին: Երկարաժամկետ հեռանկարում Whitehall-ը ծրագրում է մուտք գործել առաջատարների եռյակ եւ զբաղեցնել այս շուկայի 25 տոկոսից ավելին: Կոնյակները կվաճառվեն Ռուսաստանում երկու մականշումներով` Great Valley 500-ից 2000 ռուբլի արժողությամբ մեկ շշի համար եւ «Արքա Տիգրան»` սկսած 2000 ռուբլուց: Արդեն այսօր Great Valley-ի  կոնյակները վաճառվում են ռուսաստանյան այնպիսի խոշոր առեւտրային ցանցերում, ինչպես X5 Retail Group եւ Metro Cash&Carry:

 Whitehall  ընկերությունը Ռուսաստանում «պրեմիում» կարգի ալկոհոլային արտադրանքի եւ գինիների առաջատար ներմուծողն է եւ մատակարարը: Երկար տարիներ ընկերության պորտֆելում են այնպիսի հռչակավոր բրենդեր, ինչպես Hennessy կոնյակը, Dom Perignon, Moet & Chandon եւ Veuve Cliquot շամպայն գինիները, Jose Cuervo թեքիլան, Glenmorangie վիսկին եւ այլք: Whitehall  ունի նաեւ սեփական բրենդերը` աշխարհում առաջին եւ միակ  վինտաժ Kauffman օղին եւ «Հրեական ստանդարտ» օղին: