ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների ինքնաթիռը սեպտեմբերի 23-ին վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Հայաստանի մայրաքաղաք են եկել 94 երիտասարդ կատարողներ ԱՊՀ բոլոր երկրներից եւ Վրաստանից, 1 մենակատար Ֆեն Նինը` Չինաստանից եւ օպերայի երգչուհի Մարիա Վոլկովան` Բելառուսից, ինչպես նաեւ նվագախմբի ղեկավար, դիրիժոր ԽՍՀՄ ժողովրդական արտիս Վլադիմիր Սպիվակովը։
ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը կկայանա սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրայան համերգասրահում։ Ծրագրում ընդգրկված են Ջուզեպե Վերդիի, Նիկոլո Պագանինիի, Պյոտր Չայկովսկու, Կամիլիա Սեն-Սանսայի, Ժորժ Բիզեի ստեղծագործությունները եւ հյուրախաղերին մասնակցող յուրաքանչյուր մասնակից-երկրի ազգային կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Հայաստանը հյուրախաղերի չորրորդ հանգրվանն է։ Օրեր առաջ ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները համերգներ են ունեցել Աստանայում, Աշխաբադում, Բաքվում։ Երեւանում կայանալիք համերգից հետո նրանք կմեկնեն Կիեւ, այնուհետեւ` Մոսկվա։




























