Մարկ Ցուկերբերգը, ով աշխարհին հայտնի է որպես Facebook սոցիալական ցանցի սեփականատեր, 2010 թվականին իր հարստությունն ավելացրել է 245 տոկոսով՝ մինչեւ 6,4 մլրդ դոլար։ Forbes հանդեսի հրապարակած ամենահարուստ ամերիկացիների ցանկում նա այժմ զբաղեցնում է 35-րդ տեղը եւ համարվել է ամենահաջողակը 2010 թ.։
Facebook-ի մյուս 2 ստեղծողները՝ 26 ամյա Դաստին Մոսկովիցը եւ Էդուարդո Սավերինը նույնպես հայտնվել են 400 ամենահարուստ ամերիկացիների ցանկում։ Նշենք, որ այդ ցանկում հայտնվելու համար առնվազն պետք է 1 միլիարդ դոլար ունենալ։
Իսկ ցանկը, ինչպես եւ նախորդ 16 տարիներին, գլխավորում է Microsoft-ի նախագահ Բիլ Գեյթսը, որի կարողությունը գնահատվել է 54 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում ներդրումային ընկերությունների սեփականատեր Ուորեն Բաֆեթն է՝ 45 մլրդ դոլար։ Տեղեկատվական տեխնոլոգիաների մեկ այլ ներկայացուցիչ՝ Oracle ընկերության ղեկավար Լարրի Էլլիսոնը երրորդ տեղում է։





























