Ադրբեջանի մայրաքաղաքում հարձակում են գործել թերթերից մեկի խմբագրի տան վրա։ Այս մասին հայտնում է АPА գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին։ «Թյաբիբ» թերթի խմբագիր Էլդարա Իսմայիլովայի տուն ներխուժած դիմակավոր մարդիկ նրա որդուն՝ Իսագ Իսմայլովին դանակով սպառնացել են եւ նրանից փող պահանջել։ Աղմուկը լսելով՝ եկել է Ի. Իսմայիլովի հայրը՝ Էլդար Իսմայիլովը։ Դա տեսնելով՝ հանցագործները բութ գործիքով հարվածել են հորը եւ որդուն ու փախել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։