Ֆինլանդիայի վարչապետ եւ «Ֆինլանդական կենտրոն» կուսակցության ղեկավար Յուհա Սիպիլյան վաճառել է Կեմպելի համայնքում իր տունը, հայտնում է Yle-ն:
Ֆիննական այլ ԶԼՄ-ների տվյալներով, առք ու վաճառքի պայմանագիրը կնքվել է մարտի 21-ին, իսկ նրա արժեքը կազմել է 570 հազար եվրո:
Վարչապետը հաստատել է տան վաճառքը: Նրա խոսքով, ինքն ու կինը որոշել են ավելի փոքր մակերեսով տուն գնել: Սիպիլյան չի հայտնել գործարքի արժեքը:
2015-ի սեպտեմբերին Սիպիլյան ասել էր, թե պատրաստ է եկող տարվա սկզբին փախստականներին տալ Կեմպելում` Ֆինլանդիայի հյուսիսում գտնվող իր տունը: Վարչապետը երկրի բնակիչներին կոչ էր արել հետեւել իր օրինակին եւ փախստականների հանդեպ համերաշխություն դրսեւորել:





























