Լեհաստանի Ազգային բանկը շրջանառության մեջ է դրել 35 հազար քառակուսի կոլեկցիոն մետաղադրամներ 5 զլոտի անվանական արժեքով: Մետաղադրամը արժե գրեթե 45 եվրո: Մետաղադրամները թողարկվել են Վարշավայի մետաղադրամի պալատի հիմնադրման 250-ամյակի կապակցությամբ:

Քառակուսի մետաղադրամի մեկ կողմը 40 մմ է: Այն պատրաստված է արծաթից, քաշը 28 գրամ է: Մարտի 30-ին սկսվել է այդ մետաղադրամների վաճառքը: Ընդհանուր առմամբ շրջանառության մեջ է դրվելու 35 հազար քառակուսի մետաղադրամ՝ 5 զլոտա անվանական արժեքով, հայտնում է Լեհաստանի Հանրային ռադիոն:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նոր քառակուսի մետաղադրամի վրա պատկերված է 5 զլոտա անվանական արժեքով ստանդարտ մետաղադրամ: Հակառակ կողմում թագավոր Ստանիսլավ Օգոստոս Պոնյատովսկու պատկերն է, որի նախաձեռնությամբ 1766-ին ստեղծվել է Վարշավայի Մետաղադրամի պալատը: Դրա ստեղծումը այն ժամանակ իրականացվող դրամային բարեփոխման մի մասն էր:

Հինգ զլոտա անվանական արժեքով լոլեկցիոն քառակուսի մետաղադրամների արժեքը 190 զլոտա է (գրեթե 45 եվրո):