Բրազիլիայի դատախազությունը աշխարհի ամենահարուստ բանկիրին՝ Ջոզեֆ Սաֆրային մեղադրել է կոռուպցիայի մեջ, գրում է Financial Times–ը:
Հայտնում են, որ 77-ամյա միլիարդատիրոջից բացի մեղադրանք է առաջադրվել նրա Safra Group բանկային խմբի հինգ աշխատակիցներին: Նրանց բոլորին կասկածում են իրենց հարկային վճարները նվազեցնելու նպատակով չինովնիկներին կաշառք տալու մեջ: Խոսքը 4.2 մլն դոլարի մասին է, ընդ որում այս պահին գործարարները պետությանը գրեթե 500 մլն դոլար են պարտք:
Safra Group –ը հերքել է իշխանությունների մեղադրանքները, դրանք անվանելով «անհիմն»:
FT-ն նշում է, որ Fortune ամսագրի վարկանիշի տվյալներով Սաֆրան աշխարհի ամենահարուստ բանկիրն է: Նրա կարողությունը գնահատվում է 18.6 մլրդ դոլար:




























