Գերմանիայի ընտանիքի, տարեց քաղաքացիների, կանանց եւ երիտասարդների նախարարությունը 200 մլն եվրո կհատկացնի փախստականների ճամբարներում կանանց եւ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարի համար, հայտնում է The Local-ը՝ վկայակոչելով նախարարության հայտարարությունը։

Դաշնային մարմնի հայտարարության համաձայն՝ հատկացված միջոցները կծախսվեն փախստականների ճամբարների վերազինման  համար։ Երեխաների եւ կանանց համար առանձին տարածքներ կկառուցվեն, որտեղ նրանք պաշտպանված կլինեն սեռական բռնությունից։

Die Welt-ի տեղեկություններով՝ Գերմանիայի Գիսեն քաղաքում՝ փախստականների ճամբարում,  անցյալ տարի մեկ ամսում սեռական բռնության 15 դեպք է գրանցվել, փոխանցում է Gazeta-ն։