Սաուդյան Արաբիան պատրաստ է սառեցնել նավթի արդյունահանումը միայն այն դեպքում, եթե համանման միջոցների դիմի Իրանը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի երկրորդ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հայտարարությունը։

Այդ ֆոնին նավթի գները անկում են գրանցել։  Brent տեսակի նավթի գները ICE բորսայում գրեթե 2 տոկոսով նվազել են եւ կազմել 39.55 դոլար մեկ բարելի դիմաց։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Արքայազնի հայտարարությունը շուկայում բացասաբար է ընդունվել, քանի որ ապրիլի 17-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում պետք է կայանա նավթի արտադրողների հանդիպումը, որտեղ քննարկվելու է արդյունահանման ծավալների սառեցումը։ Սաուդյան Արաբիան, Կատարը, Ռուսաստանը եւ Վենեսուելան նախապես համաձայնության են եկել  նավթի արդյունահանումըսառեցնել  հունվարի մակարդակի վրա։ Համաձայնությանը միանալու պատրաստակամություն են հայտնել Էկվադորը, Ալժիրը, Նգերիան, Օմանը,Քուվեյթը, ԱՄԷ-ն։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին The Financial Times-ը, վկայակոչելով ՕՊԵԿ-ում իր աղբյուրները, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է նավթի արդյունահանման սառեցման մասին համաձայնագիր ստորագրել, անգամ, եթե Իրանը չդիմի այդ քայլին։