Հայ ազգային կոնգրեսը դեմ է ընտրական գործընթացում ցանկացած էլեկտրոնային համակարգի ներդրմանը: Այդ մասին ապրիլի 1-ին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանության, ընդդիմութան եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ բաց հանդիպմանը:   

Նրա խոսքով, ՀԱԿ-ը տեխնոլոգիական խումբ է ստեղծել, որն ուսումնասիրել է  տարբեր երկրներում այդ տեխնոլոգիաների կիրառումը:  «Մեզ հստակորեն ասացին, որ դրանց ներդրման եւ լիարժեք կիրառության համար առնվազն 2-3 տարի է պետք եւ ցանկացած լուրջ մասնագետ կհրաժարվի երաշխավորել, որ մեկ տարվա ընթացքում էլեկտրոնային համակարգը նորմալ կգործի», - ընդգծել է Լեւոն Զուրաբյանը: