Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին այսօր՝ մարտի 1-ին զինվոր է զոհվել։

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գեւորգ Ասոյանի մահվան հանգամանքները։

Այսօր՝ ապրիլի 1-ին, ժամը  09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Արմենի Ասոյանը:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ:

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանում։

Նշենք, որ այսօրվա մեջ զինվորի մահվան երկրորդ դեպքն է։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող,  20-ամյա Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը: