Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այցելել է Դիարբեքիր, որտեղ ելույթով հանդես է եկել Սուրի շրջանում գտնվող եւ հայերի կողմից կառուցված Հասան փաշա անունը կրող շինության մեջ։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե ամեն ինչ անելու Դիարբեքիրի բնակչության բարեկեցությունը լավացնելու եւ պատմամշակույթային արժեքները պահպանելու համար։

Դավութօղլուն նաեւ հիշել է, որ Դիարբեքիրն անվանում են արեւելքի Փարիզ՝ շեշտելով, թե երբ Դիարբեքիրը քաղաք էր, Փարիզը նույնիսկ գյուղ չէր։

Դավութօղլուն նաեւ զարմացել է, թե ինչ են զբոսաշրջիկները տեսնում Էյֆելյան աշտարակի մեջ։ «Իսկ երբ այցելեք Դիարբեքիրի Սուրի 4 ոտքերով մզկիթ, հաստատ ամեն մեկդ ինչ-որ բան կտեսնեք»,-ասել է Դավութօղլուն։