Հայաստանում ընտրացուցակները կարելի է շտկել 2.5-4 մլն դոլարով: Այս մասին ապրիլի 1-ին իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծի առիթով կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարեց Կառավարության աշխակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի առաջարկին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ Հայաստանում այդ ծրագիրը 1 մլն դոլարով իրականացնելու միտքը ֆանտաստիկ ժանրից է: Նա նաեւ հավելեց, որ եթե միջազգային կառույցներն անհրաժեշտ գումար հատկացնեն, կարելի է Վրաստանի օրինակով շտկել ընտրացուցակները:

«Եթե գումար հատկացվի, մենք որեւէ առարկություն չենք ունենա»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ իշխանությունը չի ցանկանում զբաղվել այդ անիմաստ գործով: