Ահաբեկիչների ձեռքում միջուկային զենքի հայտնվելու հավանականությունը գլխավոր սպառնալիքն է գլոբալ անվտանգության համար: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթաժողովի բացմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նրա խոսքով, միջուկային նյութերի պաշպանությունը «նոր հարյուրամյակի խնդրի հրաշալի օրինակ է, որը ոչ մի երկիր չի կարող միայնակ հաղթահարել»:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Օբաման հայտարարել է, որ միջուկային նյութերի ֆիզիկական անվտանգության մասին կոնվենցիան ուժի մեջ կմտնի առաջիկա շաբաթների ընթացքում:
«Ուրախ եմ հաղորդել, որ ներկայում 102 երկրներ վավերացրել են առանցքային այս համաձայնագիրը՝ Միջուկային նյութերի ֆիզիկական անվտանգության մասին կոնվենցիան: Ակնկալում ենք, որ այն ուժի մեջ կմտնի առաջիկա շաբաթների ընթացքում»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով, այն լրացուցիչ հնարավորություն կընձեռի, որոնք անհրաժեշտ են միջուկային նյութերի հափշտակման կամ միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում համատեղ աշխատանքի համար:




























